Ժիրայր Սէֆիլյանն ու Պավել Մանուկյանը զրուցել են. ինչ կոչ է արել Սէֆիլյանը զինված համախոհներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զինված հարձակում իրականացրած խմբի պահանջները դեռևս չեն փոխվել, և նրանք չեն պատրաստվում հանձնվել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց զինված հարձակում իրականացրած խմբի անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանը:

– Պարոն Մանուկյան, այս ընթացքում ո՞վ է ձեզ այցելել, ո՞ւմ հետ եք բանակցել:

– Մեզ մոտ մենակ Նիկոլ Փաշինյաննա եկել:

– Նշվում է, որ բանակցություններ են տարվում, ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը: 

– Չի եղել այդպիսի բան, մեզ հետ հեռախոսազրույց է եղել: Մենք պահանջում ենք, որ Ժիրայր Սէֆիլյանին ազատ արձակեն, իրենք ասում են` տանենք ժիրայր Սէֆիլյանի անձի հետ հանդիպեք, ծաղրում են էլի: Պահանջում ենք, որ Ժիրայր Սէֆիլյանը պետք է մասնակցի հետագա գործընթացներին:

– Դուք Ժիրայր Սէֆիլյանի հետ խոսե՞լ եք այս ընթացքում:

– Այո, հեռախոսը տվել են, խոսել եմ:

– Նա ինչպե՞ս է արձագանքել Ձեր գործողություններին: 

– Ժիրայր Սէֆիլյանն ընդհանրապես տեղյակ չէր ոչ մի բանի մասին: Ես ներկայացրեցի իրավիճակը, թե ինչեր են կատարվել, բայց ինքը տեղյակ չէր:  Դրա համար ասեց`  որոշեք ինքներդ:

– Չե՞ք պատրաստվում հանձնվել:

– Մենք գնալու ենք մինչև վերջ: Պատանդներն իրենց հանգիստ են զգում, ամեն ինչ կանենք, որ պատանդներին ոչինչ չպատահի նույնիսկ «շտուրմի» դեպքում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս