Գալուստ Սահակյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես  արդեն հայտնել էինք, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմել է խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանին`  Երևանում ընթացող գործընթացների շուրջ քննարկում անցկացնելու առաջարկով:  ArmLur.am-ի հետ զրույցում ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը նշեց, որ ԱԺ նախագահը պատասխանն արդեն տվել է:

Բաբայանը մեզ փոխանցեց, որ  այս պահին ԱԺ նախագահը խորհրդարանական ֆորմատով քննարկում անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ դա նաև ավելորդ միջամտություն կլինի ընթացող գործընթացներին:

«Եթե Ազգային ժողովում որևէ ֆորմատով քննարկում լինի, ապա դա կնշանակի միջամտություն քրեական գործին: Չմիջամտելը պատճառներից մեկն է, բայց այնուամենայնիվ չկա  այն առարկան, ինչի շուրջ այս պահին քննարկելու անհրաժեշտություն կա», – հավելեց Բաբայանը:




Լրահոս