«Էմփիրեյ»-ն իր նոր վոկալիստին պատահական է գտել. ո՞վ է նա (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս ապրիլին «Էմփիրեյ»-ի անդամ, երաժիշտ Գիսանե Պալյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրել էր, որ ռոք խումբը մենակատար է փնտրում: 2013-ից հետո, երբ խմբի վոկալիստ Սարգիս Մանուկյանը մեկնեց ԱՄՆ, մյուս անդամները մի քանի էքսպերիմենտներ արեցին: Սարգիսին նախ փոխարինեց Եվա Սուջյանը, ապա` Սուրեն Պողոսովը: Երկու փորձերն էլ, սակայն, ձախողվեցին. վերջիններս չէին համապատասխանում խմբի ոճին, չէին կարողանում ստեղծագործել էմփիրեյական ձեռագրով:

13769513_1096290337118698_7936544744728549616_n

Այժմ արդեն Գ. Պալյանը մեզ հետ զրույցում ուրախությամբ նշեց, որ խումբը նոր վոկալիստ ունի` ի դեմս երիտասարդ կատարող Գարիկ Խաչատրյանի:
Երաժիշտի խոսքով` նախորդ երկու փորձերի արդյունքում ընտրված մենակատարները հանրության կողմից չեն ընդունվել. մարդիկ մշտապես համեմատականներ են տարել Սարգիսի եւ նրանց միջեւ, խմբի անդամներն էլ իրենց լիարժեք բավարարված չեն զգացել: «Եվայի դեպքում, օրինակ, հասկացանք, որ կանացի վոկալը մեր խմբին բնորոշ չէ, իսկ Սուրենի պարագայում առկա էին ալտերնատիվ ռոքի մոտեցումներ, որոնք չէին համապատասխանում մեր պատկերացումներին:

13754134_1096290323785366_2699352875014411157_n

Ի վերջո, փնտրտուքներից հետո ամուսինս` խմբի կիթառահար Կարեն Արզումանյանը, նկատել էր Գարիկին, որը երգում էր հանրության լայն շրջանակներին ոչ այնքան հայտնի ռոք խմբում: Մենք լսեցինք նրա ձայնագրությունները, տեսանք, որ մեծ պոտենցիալ, լավ կատարողական արվեստ ունի, հրավիրեցինք մեր խումբ` այն համոզմունքն ունենալով, որ երիտասարդական լիցքերն ու մոտեցումները դրականորեն կազդեն մեր ստեղծագործական գործընթացի վրա: Առաջարկն ընդունելուց հետո արդեն մեկնարկեցին խմբի փորձերը: Այսպիսով` Գարիկին պատահական գտանք, եւ պետք է ասեմ, որ բարձր ենք գնահատում նաեւ նրա մարդկային որակները»,- մեկնաբանեց Գիսանեն:
Նա պատմեց, որ տարիների ընթացքում իրենց խումբը ստեղծել էր նոր գործեր, եւ առաջին երգը, որ ձայնագրեցին նոր վոկալիստի հետ, եղել է «Չկարծես»-ը. «Դեռեւս տեսահոլովակ չենք նկարահանել. մեզ համար շատ հետաքրքիր էր հանրության կարծիքը: Ասեմ, որ բավական լավ արձագանքներ են եղել, շատերը բարձր են գնահատում Գարիկի վոկալը, եւ մենք մեզ լիովին բավարարված ենք զգում»,- նշեց երաժիշտը:

13700195_1096290333785365_3936802694162414091_n

Նա նաեւ հավելեց, որ հուլիսի 23-ին պլանավորում են խմբով հանդես գալ ակումբային համերգով, որի շրջանակում հանդիսատեսը հնարավորություն կունենա շփվել «Էմփիրեյ»-ի նոր մենակատարի հետ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս