Իշխանությունները որպես ելք քննարկում են կառավարության հրաժարականի հարցը․ «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, իշխանությունը որպես այս օրերին ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք՝ քննարկում է նաև կառավարության հրաժարականի հարցը, թեև «Սասնա ծռեր» խմբի անդամները Սերժ Սարգսյանի հրաժարականն են պահանջում։

Ինչպես հայտնի Է, Ժիրայր Սեֆիլյանի, ապստամբների և իշխանությունների միջև բանակցությունների ընթացքում ինչ-որ երրորդ տարբերակի մասին հայտարարություն եղավ։ Չի բացառվամ, որ կողմերը համաձայնության գան ու բավարարվեն կառավարության, նաև որոշ ուժային կառույցների ղեկավարների օրինակ, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականներով։ Իսկ Սերժ Սարգսյանը բարեփոխումների մասին նոր խոստում տա։ Ի դեպ. քանի որ ապստամբներն ու Սեֆիլյանը դժգոհութուն ունեն նաև ԼՂՀ վերջին զարգացումների հարցում, չի բացառվում, որ այս դեպքում Էլ Սարգսյանը պարզապես խոստում տա, թե տարածքների վերադարձի հարց չի քննարկվելու այդպիսով բանակցություններում լուծելով խնդիրը, թե այդ հարցում ներսում իր վրա ճնշում կա»։

Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս