Վստահեցնում եմ` Ժիրայր Սէֆիլյանը Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից չի հրաժարվել. Ալեք Ենիգոմշյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես չեմ ուզում, որ հիմնական խնդրից շեղվենք: Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին այս խոսքերով իր ելույթը սկսեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը` նշելով, որ իրենցից մի քիչ հեռու գտնվող խիզախների (խմբ. «Սասնա ծռեր»-ի անդամներ) հանդգնության արդյունքում ռեժիմն արդեն չի իմանում, թե ինչ քայլերի դիմի, որպեսզի նրանց վճռականությունը սասանի:

«Իշխանությունը դիմել է ստի և կեղծիքի միջոցների: Դրանցից մեկը այն տեղեկությունն է, որ սոցիալական ցանցերով մեջտեղ բերվեց, թե իբր «Սասնա ծռերը» որոշել է զենքը վայր դնել, ինչը ավելի քան ծիծաղել է, և օրվա երկրորդ կեսին մամուլի ասուլիսի ընթացքում «Սասնա ծռեր»-ը հերքեցին: Մեզ համար անհնարին է պատկերացնել, որ «Սասնա ծռեր»-ը կամ Ժիրայր Սէֆիլյանը կարող են հրաժարվել իրենց մտքերից: Ժիրայր Սէֆիլյանն առաջին իսկ օրը առաջարկել է իր միջնորդությունը, որ իր մասնակցությունն ունենա գործընթացին: Ժիրայր Սէֆիլյանը` որպես առաջին և միակ պահանջ չունենա՞ Սերժ Սարգսյանի հրաժարականը, նման բան չի կարող լինել և չկա, ես Ձեզ վստահեցնում եմ: Այս թեման փակելով` կոչ եմ անում իրավապահ մարմիններին ստեղծել Ժիրայր Սէֆիլյանի համար հայ ժողովրդի հետ հաղորդակցվելու հնարավորություն, որպեսզի ինքն իր բերանով ասի` ինքն այդ պահանջից հրաժարվո՞ւմ է, թե՞ ոչ: Միայն  մեկ հեռախոսակապ, և այս սուտն ու կեղծիքն ամբողջությամբ կպարզվեն: Այս առումով ավելի բացատրության կարիք չկա: Անցնենք առաջ:

Պետք է համակարգող մարմին ստեղծել: Իիմաստ չունի առանձին-առանձին որոշումներ կայացնել: Մենք բոլորս պետք է շնորհակալություն հայտնենք Նիկոլ Փաշինյանին նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելու համար: Ցավոք, Նիկոլ Փաշինյանը կես ժամ առաջ մերժեց այդ գործընթացին մասնակցել, և չնայած նա խոստացել էր ինձ և իմ ընկերներին անձամբ հայտնել այդ մասին, սակայն դա արեց, խոսեց հարթակում: Սակայն, ոչինչ, դրանում մեծ բան չկա».- այս խոսքերից հետո հանրությունը բացականչեց` ՄԻԱՑՈՒՄ:




Լրահոս