Պայթյուն՝ գազի արտահոսքի հետեվանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 09.36-ին, տեղեկություն է ստացվել, որ ժամը 04.00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք, որն ուղեկցվել է պայթյունով:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել Հատուկ փրկարար ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Գ. Բ.-ին պատկանող թիվ 57 տանը գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են խոհանոցի առաստաղը, պատերը, պատուհանը և դուռը: Զոհեր, վիրավորներ չկան:
Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ի խմբի ղեկավարը:
 




Լրահոս