ArmLur.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` «Սասնա ծռեր» խմբի անդամներ «Միայնակ գայլը»` Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը, Վարուժան Ավետիսյանը ու ևս մի քանի անդամներ դեռևս ՊՊԾ գնդի տարածքում են: Այնտեղ բանակցություններ են ընթանում: Մեր տեղեկություններով` ուժայինները նրանց հորդում են հանձնվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը փոխանցել է, որ փոխհրաձգության հետևանքով վիրավորվել են Պավել Մանուկայնն ու նրա որդին, ևս մի քանի անդամներ, ինչպես նաև մեկ ոստիկան: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Երկուսը, սակայն, դեռևս գնդի տարածքում են, հրաժարվում են բուժօգնությունից: Աշոտ Ահարոնյանը հայտնել է նաև, որ կրակը դադարել է:
Թե ինչ կստացվի, առաջիկայում կպարզվի: