Հիլարի Քլինթոնն ԱՄՆ նախագահի լավագույն թեկնածուն է. Օբամա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ֆիլադելֆիայում Դեմոկրատական կուսակցության համագումարի շրջանակներում աջակցել է ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին, փոխանցում է DW-ն:

Նրա խոսքով՝ «առավել հարմար թեկնածու, քան Քլինթոնն է, չկա»:

«Ոչ ոք իսկապես չի կարող նախապատրաստել մեզ Օվալաձև կաբինետի պահանջներին: Մինչև դուք չնստեք այդ սեղանի շուրջ, չեք գիտակցի, թե ինչ է՝ զբաղվել գլոբալ ճգնաժամի կարգավորման հարցերով և երիտասարդների ուղարկել պատերազմելու: Հիլարին եղել է այդ կաբինետում, նա մասնակցել է այդ որոշումների ընդունմանը»,-ասել է Օբաման:

«Նույնիսկ ճգնաժամի թեժ պահին նա լսում է մարդկանց, յուրաքանչյուրին հարգանքով է վերաբերվում: Նա երբեք չի հանձնվում: Դա Հիլարին է, ում ես ճանաչում եմ, ում ես եկել եմ իմ հիացմունքը հայտնելու»,-հավելել է ԱՄՆ նախագահը:




Լրահոս