Միակ լուծումը Սերժ Սարգսյանի հեռացումն է. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն արդեն ստորագրել է արտահերթ նիստ հրավիրելու ձևաթղթի տակ: Այս մասին նա երեկ նշեց ArmLur.am-ի հետ զրույցում:

Նա մեզ հետ զրույցում խոսեց նաև Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանի այն հայտարարության մասին, որ զինյալները պահանջում են, որ պատգամավորներին իրենց մոտ գան: Հարցին` դուք պատրաստ եք գնալ, նա նշեց.

«Շուրջ տաս օր է` պահանջ ներկայացրել եմ, որպեսզի հնարավորություն ընձեռվի հանդիպել նրանց հետ, այսօր էլ (երեկ.-խմբ) հիվանդանոց էի այցելել, բայց ինձ թույլ չեն տվել տեսակցել: Եթե լինի հնարավորություն, կցանկանամ տեսնել նրանց» , – նշեց նա:

Փոստանջյանը մեզ հետ զրույցում իրավիճակի միակ ելքը համարեց Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Մանրամասները` տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս