ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 28-ին, ժամը 20.36-ից մինչև 21.16-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 28 կայանքներից Արմավիրի մարզի Շենավան, Նոր Արտագես, Ամասիա, Ակնալիճ, Արշալույս, Ծաղկալանջ, Նալբանդյան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել առաջին կատեգորիայի կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 2913 կրակոց:

***

Ժամը 19.35-ից մինչև 19.44-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 13 կայանքներից Արարատի մարզի Եղեգնավան, Լուսառատ, Այգավան, Ոսկետապ, Արալեզ, Նոր Կյանք համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 971 կրակոց:

***

Ժամը 15.42-ից մինչև 17.33-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 22 կայանքներից Շիրակի մարզի Ազատան, Արևիկ, Ախուրիկ, Բագրավան, Բայանդուր, Գետք, Երազգավորս, Ղարիբջանյան, Ողջի, Քեթի համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 7 ամպ, կատարվել է 1978 կրակոց:

 




Լրահոս