Իգուաինը հայտնել է Նապոլին լքելու պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Յուվենտուսի» նորեկ Գոնսալո Իգուաինը պատասանել է իր հասցեին քննադատական խոսքեր ասած «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսին:

«Իմ հարաբերությունները նրա հետ երբեք լավը չեն եղել, որովհետև ի տարբերություն նրա` նորմալ մտածելակերպի մարդ եմ: «Նապոլիից» հեռանալու որոշման վրա նա ազդեցություն է ունեցել. հենց նա է դրդել դրան: Խնդիրը նրա հետ հարաբերություններն էին: Չէի ցանկանում այլևս մեկ րոպե անցկացնել Դե Լաուրենտիսի կողքին: Երեք տարի անց հասկացա, որ ամեն ինչ վերջացած է: Ես շնորհակալ եմ թիմին ու երկրպագուներին, բայց ոչ Դե Լաուրենտիսին:

Շնորհակալ եմ «Յուվենտուսին» այն ջանքերի համար, որը նրանք ձեռնարկել են իմ տրանսֆերը գնելու ուղղությամբ: «Յուվեն» մեծ ակումբ է: Այստեղ տեղափոխվելու պատճառներից մեկը հաղթողի հոգեբանությունն է, որը կա այս ակումբում: Այստեղ հիանալի թիմ ու նախագիծ է ստեղծված: Շնորհակալ եմ «Յուվենտուսի» ղեկավարությանը: Հիմա պետք է ցույց տամ, թե խաղադաշտում ինչի եմ ունակ:

Կյանքում որոշումներ ես կայացնում քո շահերից ելնելով: Ես այդպես վարվեցի ընտրելով «Յուվենտուսը», թեպետ դա բարդ որոշում էր»,- արգենտինացի հարձակվողի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:




Լրահոս