6 օր ոստիկանության ՊՊԾ գնդում գերության մեջ գտնվելուց հետո ազատ արձակված ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն այսօր մասնակցում է կառավարության նիստին: Ինչպես երևում է կադրերից, նրան բոլորը ողջունում են, և ակտիվորեն զրույցներ տանում:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ից «Սասնա ծռեր» խմբավորման կողմից շարունակում է գրաված մնալ ոստիկանության ՊՊԾ գունդը: Պատանդ ոստիկաններին հնարավոր եղավ բաց թողնել Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի բանակցություններից հետո:
Մանրամասները`ArmLur.am տեսանյութում: