Beeline-ը և «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամն ամփոփեցին 2015-2016 թ.թ. համագործակցության արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը և «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամն ամփոփեցին 2015-2016 թ.թ. համագործակցության արդյունքները: Նշված ժամանակահատվածում Beeline-ի հովանավորության շնորհիվ հիմնադրամը կազմակերպել է բազմաթիվ համերգներ և վարպետության դասեր Հայաստանի քաղաքներում, ինչպես նաև համերգային շրջագայություններ դեպի Ռուսաստան, Գերմանիա և Իսպանիա: Տարին նշանավորվեց Լիբանանում անցկացվող միջազգային փառատոնին հիմնադրամի կողմից կրթաթոշակ ստացող երիտասարդների մասնակցությամբ, որտեղ մասնակիցների համար անց են կացվել վարպետության դասեր համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների հետ:

Հիմնադրամի գործունեության առաջնահերթ ուղղություններից են հանդիսանում Խաչատուրյանի անվան եռյակի վարպետության դասերն ու համերգները Հայաստանի քաղաքներում: Եռյակի երաժիշտները «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ են։

«Beeline-ն իր սոցիալական ծրագրերում մեծ ուշադրություն է հատկացնում երիտասարդությանը, մասնավորապես երիտասարդ տաղանդներին, ովքեր կկարողանան ըստ արժանվույն շարունակել հայկական դասական երաժշտության գեղեցիկ ավանդույթները: Հիմնադրամի հետ համագործակցությունն աճող սերնդի համար իրականացվող ներդրումների երկարաժամկետ ծրագիր է, և մենք հպարտությամբ կիսվում ենք կատարված աշխատանքի արդյունքներով: Ուրախ ենք, որ այս համատեղ աշխատանքն օգնում է դարձնել կյանքն ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հիմնադրամի գործունեության շնորհիվ հաշվետու ժամանակահատվածի ընթացքում Վանաձորում բացվել է երաժշտական դասարան երեխաների համար, որտեղ իր վարպետության դասերով պարբերաբար այցելում է եռյակի ջութակահար Կարեն Քոչարյանը: Բացի այդ, ներկայումս ձայնագրվում է հայկական դասական երաժշտության գլուխգործոցների ձայնասկավառակ:

Մեկնաբանելով համագործակցության արդյունքները` եռյակի դաշնակահար Արմինե Գրիգորյանը նշեց. «Չնայած բարդ տարվան և երկրում ու աշխարհում տիրող տնտեսական իրավիճակին, Beeline-ի աջակցության շնորհիվ մեզ հաջողվեց շարունակել և իրագործել նախատեսված բոլոր ծրագրերը, ինչը հնարավորություն է տալիս ապագային նայել լավատեսորեն: Կարևորն այն է, որ մեզ մոտ կամաց-կամաց ստացվում է կառուցել այն, ինչի համար ստեղծվել է հիմնադրամը, այն է` նպատակային կերպով աջակցել տաղանդավոր երեխաներին, ովքեր մեզ ուրախացնում են իրենց ձեռքբերումներով, կատարելագործվելու և երաժշտության աշխարհն ըմբռնելու մեծ ցանկությամբ»:

Խաչատուրյանի անվան եռյակը հիմնադրվել է 1999 թ-ին որպես «Արսիկա»: Մասնակցել է Լոզանում «Schubertiade», Կոստա-Ռիկայում «Festival de las Artes», Մեքսիկայում «Festival International Cervantino» փառատոներին: 2015 թ.-ի ընթացքում տվել են համերգներ Հայաստանում և արտասահմանում` Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Լատվիայում, Ռուսաստանում: 2006 թ-ից եռյակը հանդես է գալիս հետևյալ կազմով` Արմինե Գրիգորյան-դաշնամուր, Կարեն Շահգալդյան-ջութակ, Կարեն Քոչարյան-թավջութակ:

«Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը ստեղծվել է Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից 2010թ.-ին։ Հիմնադրամի հիմնական գործունեությունն ուղղված է կրթական և բարեգործական ծրագրերի իրականացմանը դասական երաժշտության ոլորտում: Beeline-ը հանդիսանում է Հիմնադրամի մշտական գործընկերը 2011թ.-ից ի վեր։




Լրահոս