Կրակոցներ ՊՊԾ գնդի տարածքում. կա վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնում է, որ ի խախտումն իրավապահների պահանջի՝ քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքում կրակահերթեր են հնչել:

Նրա խոսքով, իրավապահները պատասխան կրակ են բացել: Վիրավորվել է կրակողներից մեկը` Արայիկ Խանդոյանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հայտնել է, որ ոտքից վիրավորել են Արայիկ Խանդոյանին (Միայնակ գայլը): Թե ինչ վնասվածք է ստացել, վերջինս դժվարացել է ասել. «Արայիկ Խանդոյանը մոտեցավ` պարզելու, թե ինչ են նետում անօդաչու թռչող սարքից՝ դա արդյոք ռո՞ւմբ է, թե՞ ոչ. այդ պահին դիպուկահարից արձակված կրակոցից Խանդոյանը ոտքից վիրավորվեց»:




Լրահոս