Ինչ պայմաններում է գտնվել Լևոն Բարսեղյանը ձերբակալված ժամանակ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինչքան պետք լինի, ես իմ ազատությունների համար նստող եմ, իրենք այդպես էլ դա չհասկացան»,- այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իրեն բերման ենթարկելուն, այս մասին ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Նրա խոսքով` իրեն ձերբակալելու նպատակը եղել է այն, որ իրեն որոշ ժամանակով մեկուսացնեն: «Նպատակը ինձ ինչ-որ ժամանակ մեկուսացնել էր: Նույնը եղավ ամսի 17-ին, մի քանի ժամով կարողացան, այս անգամ 2 ու կես օրով կարողացան մեկուսացնել, հաջորդ անգամ ավելի հաջողված կլինեն»,- ասաց նա` նշելով, որ ինքը որեւէ հակասահմանադրական, հակաօրինական քայլ չի արել:

Բարսեղյանն իր խոսքում նաեւ ասաց, որ երեկ իրենց տունը խուզարկելու որոշում է ընդունվել, սակայն նրանց չի հաջողվել իրականացնել դա: «Երեկ տան խուզարկության որոշում են ունեցել, գնացել են մեր տուն, դուռը փակ է եղել: Սա էլ երկրորդ սխալն է եղել, որովհետեւ ես ահռելի  զինանոց ունեմ, որին հաստատապես  կզիջի Սուրիկ Խաչատրյանի զինանոցը: Ես առանց հեգնանքի եմ ասում»,-նշեց նա:

Վերջինս նաեւ պատմեց, թե ինչպես են իրեն բերման ենթարկել եւ ինչ պայմաններում է գտնվել այդ օրերին:

Մանրամասները` տեսանյութում` քիչ անց




Լրահոս