ՊՊԾ գնդում կրակահերթերը շարունակվում են. ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության ՊՊԾ գնդում կրակահերթերը շարունակվում են: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Չնայած իրավապահների պահանջին՝ ՊՊԾ գնդի տարածքում գտնվողները պարբերաբար կրակահերթեր են արձակում, ինչին իրավապահների կողմից պատասխան է տրվում», – գրել է նա:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ կրակահերթի հետևանքով վիրավորվել էր խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանը` Միայնակ Գայլը, ում արդեն բժիշկներն օգնություն ենմ ցուցաբերել:




Լրահոս