ArmLur.am-ի լրագրողներին Սարի թաղում զինված անհայտ մարդիկ են հետապնդում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ի լրագրողները Սարի թաղից հայտնեցին, որ իրենց ինչ-որ անհայտ մարդիկ են հետապնդում: Մեր թղթակիցների` լրագրող Նաիրա Հովհաննիսյանի, օպերատորներ Հովսեփ Հովսեփյանի և Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ` նրանք զինված են և փորձում են վերցնել նկարահանող սարքերը:

Լրագրողների հետ է նաև պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

zaruhi-postanjyan

Նշենք, որ քիչ առաջ տեղեկություններ կային նաև այն մասին, որ լրագրողները Սարի թաղում ծեծի են ենթարկվում:




Լրահոս