Երևանի կենտրոնում վնասվածքներ ստացած Lifenews-ի օպերատորին հիվանդանոց են տեղափոխել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական Lifenews գործակալությունը տեղեկացնում է, որ Երևանի կենտրոնում ոստիկանության և մի քանի հազարավոր ցուցարարների միջև բախումների ժամանակ վնասվածք ստացած օպերատորը հիվանդանոց է տեղափոխվել:

Հաղորդվում է, որ պայթեցված նռնակի 2 բեկոր է մտել նրա ոտքի մեջ, ուժեղ արնահոսություն է սկսվել: Առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց:

Lifenews-ը հայտնում է նաև, որ ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, որից հետո վերջիններս հատուկ միջոցների են դիմել: