ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Օտարերկրացուն կացության կարգավիճակ տալու գործընթացն ի՞նչ հիմքով կարող է մերժվել:

Լիլիթ Մելոյան (34 տարեկան, տնային տնտեսուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Տեղեկացնում ենք, որ որպես ընդհանուր կանոն՝ օտարերկրացուն կացության կարգավիճակ տալը կարող է մերժվել, եթե՝
նա արտաքսվել է ՀՀ տարածքից կամ նախկինում զրկվել է կացության կարգավիճակից (եւ եթե արտաքսման կամ կացության կարգավիճակից զրկելու մասին որոշումից անցել է 3 տարուց պակաս ժամկետ),
նա դատապարտվել է ՀՀ-ում ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար,
գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա ցանկանում է վնաս պատճառել ՀՀ պետական անվտանգությանը, սահմանադրական կարգին, թուլացնել պաշտպանունակությունը, իրականացնել ահաբեկչական գործունեություն, մարդկանց առեւտուր (թրաֆիքինգ) եւ այլն,
նա տառապում է վարակիչ հիվանդությամբ, որը սպառնում է բնակչության առողջությանը,
կացության կարգավիճակ ստանալու համար նա ներկայացրել է կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր:

ՀՀ սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2012թ. 1-ին կիսամյակում ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատած օտարերկրացիների թիվը կազմել է 1238 մարդ, իսկ մշտական բնակություն է հաստատել 438-ը: 2012թ. 2-րդ կիսամյակում ժամանակավոր բնակություն հաստատած օտարերկրացիների թիվը կազմել է 2223 մարդ, որոնցից հատուկ կարգավիճակ է ստացել 388-ը: Մինչդեռ 2013թ. 1-ին կիսամյակում ժամանակավոր բնակություն հաստատածների թիվը կազմել է ընդամենը 1137 անձ:




Լրահոս