Եգիպտոսում ոչնչացրել են ռուսական A321-ում ահաբեկչություն իրականացրած զինյալին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եգիպտացի զինվորականները ոչնչացրել են «Անսար Բեյթ ալ-Մաքդիս» ահաբեկչական խմբավորման առաջնորդին, ով, ԿՀՎ-ի տվյալներով, կազմակերպել է ռուսական A321 ինքնաթիռի պայթյունը: Այս մասին ասվում է Եգիպտոսի ՊՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ, փոխանցում է Fox news-ը:

Զինվորականների տվյալներով՝ խմբավորման առաջնորդի հետ ոչնչացվել է նաև ծայրահեղական խմբավորման ևս 45 անդամ:

A321-ը կործանվել էր 2015թ. հոկտեմբերին Սինայի թերակղզում: Հաստատվել էր, որ ինքնաթիռում ահաբեկչություն է տեղի ունեցել: Ինքնաթիռում 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ է գտնվել:




Լրահոս