Պուտինն ասել է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման վերաբերյալ բանակցությունների սեղանին փաստաթուղթ չկա. ռուս քաղաքագետ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման վերաբերյալ բանակցությունների սեղանին այս պահին ոչ մի փաստաթուղթ չկա: Իսկ նման փաստաթղթի առկայության վերաբերյալ հայտարարությունների առնչությամբ նա ասել է. «Մամեդյարովն ասում է՝ ինչ-որ փաստաթուղթ կա, որը քննարկվում է, եթե կա, ցույց տվեք: Պուտինն ամեն ինչ հստակ ասել է. չկան նման փաստաթղթեր: Այլ հարց է, որ բանավոր կերպով կողմերը կարող են քննարկել մոտեցումների տարբեր եւ նոր սցենարներ: Այդպես կարելի է քննարկել ամեն ինչ»,- ասել է Տարասովը:

Իսկ այն հանգամանքը, որ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները չեն կատարվում, ըստ ռուս քաղաքագետի, Ադրբեջանի մեղքն է: «Ձեռք բերված համաձայնությունը ենթադրում է, որ դիտորդների թիվը պետք է զգալի կերպով ավելանա: Ադրբեջանն ընդդիմանում է, նա հասկանում է իրավիճակը: Իհարկե, բանակցային գործընթացը երկարատեւ է, հեշտ չէ, բայց կարեւորն այն է, որ պատերազմ չլինի»,- ասել է Տարասովը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս