ՊՊԾ գնդի գրավման օրը ծանր վիրավորված ոստիկանը քիչ առաջ մահացավ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հուլիսի 17-ին` ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրը, ոստիկանների և «Սասնա ծռեր» խմբավորման անդամների միջև տեղի ունեցած բախման հետևանքով ծանր վիրավորում ստացած ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը մահացել է:

Ինչպես հայտնի է, բժիշկները երկար ժամանակ պայքարում էին նրա կյանքի համար, ցավոք, փրկել չհաջողվեց:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը ընդամենը երեկ էր զրուցել ավագ ենթասպայի կնոջ հետ, ով հայտնել էր, որ ընտանիքով Երևանում են ապրում` վարձակալությամբ: Մեկ անչափահաս երեխա ունեն:

Բժշկուհի Անահիտ Հախեյանը հայտնել էր, որ Գագիկ Մկրտչյանի վիճակը ծայրահեղ ծանր է:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս