Ռուսաստանը կարող է 5 միլիարդ դոլարի փոխհատուցում ստանալ Թուրքիայից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլա Գյուլի խորհրդական Ահմեդ Դաքանն իր հոդվածում որոշ մանրամասներ է ներկայացրել ռուսական Սու-24-ի խոցման համար Ռուսաստանին տրամադրվելիք փոխհատուցման մասին, փոխանցում է Cumhuriyet-ը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը կարող է 5 միլիարդ դոլարի փոխհատուցում ստանալ:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի հետ հաշտեցման գործընթացն ընթանում է «գաղտնիության» պայմաններում: «Երբ ես դիվանագետներից լսեցի, թե որքան գումար պետք է վճարի Թուրքիան Ռուսաստանին, չհավատացի սեփական ականջներիս: Խոցված ռուսական ինքնաթիռի համար մենք 5 միլիարդ դոլար կվճարենք»,-գրել է Դաքանը՝ հիշեցնելով Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի խոսքն այն մասին, որ անհրաժեշտության դեպքում Թուրքիան փոխհատուցում կվճարի:




Լրահոս