Արցախի կառավարությունն ընդունում է իր մեղավորությունը. Անահիտ Բախշյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը «Բարև Երևան» խմբակցության և Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանի հետ զրուցեց վերջերս Արցախ կատարած իր այցելության մասին:

-Տիկի′ն Բախշյան, դուք մի քանի գործիչների հետ մեկնել էիք առաջնագիծ և տեղում հնարավորություն եք ունեցել ծանոթանալ ապրիլյան պատերազմից հետո կատարված աշխատանքներին: Ի՞նչ կարող եք ասել, որքանո՞վ են հավաքված գումարները նպատակին ծառայել:

-Արցախի կառավարության հրավերով մի խումբ քաղաքական հասարակական գործիչներով եղանք Արցախում: «Արցախ» հիմնադրամի նախաձեռնությունը այս համատարած անվստահության մթնոլորտում, երբ ինքներս տեսանք ապրիլյան պատերազմի օրերին, աշխարհասփյուռ հայրենակիցները մեծով-փոքրով ուզեցին օգտակար լինել: Ով ուզում էր օգնել, ասում էին անձամբ ենք ուզում գումարը փոխանցել: Այս մոտեցման ձևի  մեղավորները Հայաստանի  և Արցախի իշխանություններն են, որը բերեց մեզ ավելորդ մեծ ծախսերի:

Ֆրանսիայի որոշ քաղաքների հայեր որոշել են առնել ինչ-որ սարքեր բանակին պիտանի լինելու համար ու հասցրել են սահման, բայց այդ սարքավորումները պարզվել է, որ այդ նպատակով այդտեղ կիրառել չեն կարող: Արցախի կառավարությունը մեզ զրոյից ներկայացրեց ամբողջ հաշվետվությունը, ապա հաջորդ օրը մեկնեցինք Ջաբրաիլ, որտեղ, ինչքանով, որ ես հասցրեցի տեսնել, սնունդը վատ չէր, կարող եմ ասել, որ փոփոխություններ ակնհայտորեն կատարվում են, բայց լավ կլիներ ժամանակին կատարվեր, որ ապրիլյան պատերազմում այդքան զոհեր չունենայինք:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս