Ով է ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովը, և ինչ են պատմում ծառայակիցները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի հունվարի 12-ին ողջ Հայաստանը ցնցվեց Գյումրիում տեղի ունեցած դաժան դեպքից: Այդ օրն առավոտյան սպանված էին գտել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին, իսկ նրանցից ամենափոքրը` վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը, մահացավ մի քանի օր անց ` հիվանդանոցում:

6194_avetisyanner_M
Ավետիսյանների ընտանիքը

Գյումրեցիները ոտքի էին կանգնել եւ պահանջում էին պատժել մեղավորներին: Դեպքից քիչ անց արդեն վերջնականապես հայտնի դարձավ, որ հիմնական կասկածյալը Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է: Իրավապահները նրան ձերբակալեցին հենց այդ օրվա գիշերը, երբ վերջինս փորձում էր հատել հայ-թուրքական սահմանը:

Ով է Վալերի Պերմյակովը

Սպանության մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պավլի Պերմյակովը։ Պերմյակովը ծնունդով Չիտայից է, որտեղ ավարտել է երեկոյան դպրոց։ Պավել Պերմյակովը ՌԴ Չիտայի մարզում գտնվող հայրենի Բալեյ քաղաքի «Փրկություն՝ Հիսուսով քրիստոնեական եկեղեցի» կազմակերպության հովիվ:

Պերմյակովի քույրն ու մայրը
Lifenews-ի հետ հարցազրույցում Վալերիյի հայրը` Պավել Պերմյակովը նշել է, որ նա եղել է ընտանիքի ամենասիրված երեխան, քանի որ վեց երեխաներից ամենակրտսերն է եղել և ողջ ուշադրությունը նրա վրա է սևեռված եղել: Հոր խոսքով, Պերմյակովը բարեհամբույր, շփվող տղա էր:

Հանցագործ եղբայրը

Պերմյակովիե եղբայրը
Պերմյակովիե եղբայրը

Համացանցում շրջանառվող տեղեկությունների համաձայն, նախքան ծառայությունը Պերմյակովը եղել է ոստիկանության ուշադրության տակ, քանի որ եղբայրը սպանության համար դատապարտված է եղել: Այդ նույն տեղեկությունների համաձայն, ծառայության ընթացքում Պերմյակովը մեկ ամսից ավել եղել է Չիտայի հոգեբուժարանի ռազմական կլինիկայում: Բժիշկները վարքային լուրջ խնդիրներ են նկատել նրա մոտ: Պերմյակովը Չիտա է մեկնել 2014 թվականի մայիսի 15-ին և ծառայել մինչև դեկտեմբերի 3-ը: Միայն տարվա վերջին, որոշում է ընդունվել նրան ուղարկել Գյումրի

Ինչ են պատմում ռազմաբազայի զինծառայողները

ArmLur.am-ը բազմիցս զրուցել է ռազմաբազայի նախկին զինծառայողների հետ, ովքեր բոլորը զարմացած էին Պերմյակովի արարքից: Մեզ հետ զրույցում նախկին զինծառայողները նշել էին, որ իրենք մշտապես լավ հարաբերությունների մեջ են եղել գյումրեցիների հետ և միայն լավ բաներ կարող են պատմել: Նախկին զինծառայող Սաշա Կոլոկոլցևը կարծիք էր հայտնել, թե Պերմյակովը հոգեպես ոչ առողջ վիճակում է եղել: Նրա խոսքերով, բժշկական անձնակազմն այնքան էլ լավ չէր աշխատում և հնարավոր էր համարել, որ առողջական խնդիրներ ունեցող անձը զորակոչվեր բանակ:

ArmLur.am-ը զրուցեց Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի նախկին զինծառայող Վլադիմիր Իվանովի հետ, ով Պերմյակովի մասին նշեց. «Շփման առումով նորմալ, ադեկվատ անձնավորություն էր, ոչ մի վատ բան չեմ կարող ասել: Այս պատմության մեջ շատ մութ կետեր կան: Նա իմ կարծիքով չէր կարող նման բան անել: 18-ամյա տղան ինչպես կարող էր սպանել մի ընտանիքի, այն էլ մանկահասակ երեխայի: Դա հոգեպես հնարավոր չէ, հատկապես նրա դեպքում», – հավելեց նա:

Զրուցեցինք նաև նրա դասընկերուհու` Յուլիյա Ուստինովայի հետ, ում համար ևս զարմանալի էր` Պերմյակովի այդպիսի քայլի դիմելը: Նրա խոսքով` քաղաքում բոլորն այն կարծիքին են, թե Պերմյակովը չէր կարող այդ հանցանքը կատարել:

Բնական է, որ Պերմյակովի հարազատները չեն հավատում, որ հենց նա է կատարել սպանությունը, սակայն մեկ բան փաստ է. Պերմյակովն ամբողջությամբ ընդունել է իր մեղքը:  Այժմ մնում է գլխավոր հարցը, թե որտեղ է նա կրելու իր պատիժը: Երեկ դատավճռի հրապարակման ժամանակ այդպես էլ չնշվեց այդ մասին, սակայն «ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով իր լավատեղյակ աղբյուրներին, արդեն հայտնել էր, որ Պերմյակովն իր պատիժը կկրի Ռուսաստանում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս