ԱՊՊԱ գործակալները պարտավոր չեն գալ դեպքի վայր․ ինչ փոփոխություններ են արվում ոլորտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի սեպտեմբերի 1-ից, ավտոմեքենաների ապահովագրման ոլորտում մի շարք էական փոփոխություններ են կատարվել։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն Վահան Ավետիսյանը:

Առաջին փոփոխությունը վարորդների կողմից պատահարների գրանցման ինքնուրույն համակարգն է, որը մինչ օրս գործել է, սակայն վթարի նյութական վնասի շեմը սահմանված է եղել 50 հազար դրամ, իսկ սեպտեմբերի մեկից մինչև 100 հազար դրամ գնահատված վթարի դեպքում վարորդները կարող են ինքնուրույն լրացնել հայտարարագիրը և 5-ից 7 րոպե հետո մեքենաները վթարի վայրից տեղափոխել:

ԱՊՊԱ գործակալները պարտավոր չեն սեպտեբերի 1-ից հետո գալ դեպքի վայր: Վթարի կողմերը պետք է սպասեն ՃՈ-ի աշխատակցին և չտեղաշարժեն մեքենաները և վթարի հետևանքով առանձնացված դետալները: Վթարից հետո 40 րոպեի ընթացքում հեռախոսով վարորդները պետք է տեղեկացնեն իրենց մեքենաներն ապահովագրած ընկերություններին վթարի մասին:

Սահմանվել է նաեւ ԱՊՊԱ սակագնային նոր համակարգ։ «Համակարգը շատ պարզ է և բազմագործոնից վերածվել է պարզ աղյուսակի: Որոշակիորեն փոփոխվել են նաեւ առաջին 5 տարվա վիճակագրության արդյունքում ռիսկային խմբերի գործակիցները»,- նշեց նա։




Լրահոս