Մարմնամարզիկը Գինեսի ռեկորդ սահմանեց և այն նվիրեց Արցախյան քառօրյայում զոհված հերոսներին (ֆոտո, վիդեո)

Մարմնամարզիկը Գինեսի ռեկորդ սահմանեց և այն նվիրեց Արցախյան քառօրյայում զոհված հերոսներին (ֆոտո, վիդեո)

Այսօր Ազատության հրապարակում մարմնամարզիկ Մանվել Մամոյանը Գինեսի ռեկորդ սահմանեց` մեկ րոպեում հենում ծալում վարժությունում կատարելով 85 ձգում:

Մարնամարզիկն իր ռեկորդը նվիրեց Արցախյան քառօրյայում մահացած հերոսներին:

Մանվելը ծնվել է Երևանում, ազգությամբ եզդի է:

Նա այս տարի Գինեսի ևս մեկ ռեկորդ էր սահմանել՝ նույն վարժությունը կատարելով երկու մատով: Այդ հաղթանակը մարզիկը նվիրել էր 1915թ. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: