ՀՀԿ-ականները միմյանց դե՞մ են պայքարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Բերդ քաղաքում սեպտեմբերի 18-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում իշխող ՀՀԿ-ն առաջադրել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանի խնամուն` Հարություն Մանուչարյանին: Նրա մրցակիցը «Հայաստանի էլեկտրական ցաներ» ընկերության Բերդի տարածքային կառույցի ղեկավար Դավիթ Պետրոսյանն է:

Ի դեպ, նա եւս ՀՀԿ-ական է, սակայն ինքնառաջադրվել է: Առաջին հայացքից կարող է թվալ, թե ՀՀԿ-ականները միմյանց դեմ են պայքարում, սակայն իրականում սա ընդամենը ձեւական բնույթ է կրում եւ պայմանավորված է ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներով: Բանն այն է, որ եթե համայնքի ղեկավարի միայն մեկ թեկնածու առաջադրվի, ապա ընտրությունները չկայացած կճանաչվեն: Ուստի թեկնածուները նման խորամանկության են դիմում. իրենց հետ առաջադրում են ընկերներին, բարեկամներին, երբեմն նաեւ ընտանիքի անդամներին: Իսկ արդեն գրանցվելուց հետո «կեղծ» թեկնածուները ինքնաբացարկ են ներկայացնում:




Լրահոս