Տեսակցության եկած անչափահաս բարեկամները տարբեր դեղահաբեր էին բերել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 24-ին` ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խուզարկության առանձնասենյակում զննության են ենթարկել դատապարտյալ Լ.Խ.-ին տեսակցության եկած վերջինիս անչափահաս եղբայրներին` Ն.Խ-ին և Կ.Խ.-ին, և նրանցից մեկի երկարաճիտ կոշիկի ներբանի տակից հայտնաբերել 3 փաթեթ, իսկ ձախ կոշիկի միջից`2-ը:

unnamed
Հայտնաբերված փաթեթների մեջ առկա էին 8 հատ <B8> գրառմամբ դեղահաբ, 36.5 գրամ ընդհանուր քաշով դարչնականաչավուն բուսական զանգված, 1.9 գրամ ընդհանուր քաշով կաթնագույն փոշենման զանգված, 10 հատ դեղին գույնի դեղապարկուճ՝ 5.4 գրամ ընդհանուր քաշով, 7 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 1 լիցքավորիչ և 1 wi-fi սարք:

Հայտնաբերված զանգվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, կատարվում է հետաքննություն:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին




Լրահոս