Օգնության են հասել փրկարարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 24-ին, ժամը 20.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ.Էմին փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ-ի փրկարարական ջոկատը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 19.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 50/4 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 17.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 1/10 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ-ի փրկարարական ջոկատը և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել Ա. Մ.-ի (ծնվ. 1963թ.) դին:




Լրահոս