Ձեռքը մնացել է էլեկտրական գրտնակի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փրկարար ծառայությունը նոյեմբերի 24-ին, ժամը 11.49-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 3 հասցեում գտնվող խմորեղենի արտադրամասում քաղաքացու ձեռքը արգելափակվել է էլեկտրական գրտնակի մեջ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Է. Բ.-ին պատկանող խմորեղենի արտադրամասի էլ. գրտնակի միջից անվնաս դուրս են բերել Գ. Հ.-ի (ծնվ. 1994 թ.) ձեռքը, ով հոսպիտալացվել է Կապանի բժշկական կենտրոն:




Լրահոս