Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտի շրջան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին այցելել է Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամաս եւ հանդիպել ս. թ. ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքով իրենց տները լքած եւ այնտեղ հաստատված թալիշցիների հետ:

Հանդիպմանը քննարկվել են թալիշցիների սոցիալ-կենցաղային պայմաններին եւ դրանց բարելավմանը վերաբերող հարցեր:
Նախագահն ընդգծել է, որ պետությունն անելու է հնարավորն առկա խնդիրներին պատշաճ լուծում տալու ուղղությամբ՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս