Պուտինը գեներալների է ազատել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զինվորական ծառայությունից 8 գեներալի է ազատել: Այս մասին, ինչպես գրում է Gazeta.ru-ն, ասվում է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

Նշվում է, որ ՌԴ նախագահի հրամանով զինվորական ծառայությունից ազատվել են ՌԴ Քննչական կոմիտեի երկու գեներալ՝ Վիտալի Ֆրոլովն ու Դմիտրի Շերշակովը:

Բացի այդ, ազատվել են Բաշկորտոստանի ՆԳՆ ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Վյաչեսլավ Անդրեևը, Կրասնոյարսկի երկրամասի ՆԳՆ գլխավոր վարչության պետ Վադիմ Անտոնովը, ՌԴ ՆԳՆ Ակադեմիայի վարչության պետ տեղակալ Վասիլի Բիկադորովը, քաղաքացիական պաշտպանության հարցերով ՆԳՆ ԳՎ պետ Պյոտր Իվանովը, ՆԳՆ պետական մասնավոր անվտանգության ԳՎ պետի առաջին տեղակալ Ալեքսեյ Լաուշկինն ու Տամբովի շրջանի ՔԿ պետ Ալեքսանդր Տիսկովսկին:




Լրահոս