Եզդիների հոգևոր առաջնորդը հանդիպել է Տիեզերական Պատրիարք Բարդուղիմեոս 1-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Տիեզերական Պատրիարք Բարդուղիմեոս I Ստամբուլի իր նստավայրում ընդունել է Վրաստանի եզդիների հոգևոր առաջնորդ Դմիտրի Պիրբարիի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են եղել նաև Շեյխ Նուրին և Շեյխ Ռոստամը: Այս մասին տեղեկացնում է DengeEzdia.com լրատվականը:

Ճանաչողական հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են աստվածաբանական հարցեր և եզդի-քրիստոնեկան հարաբերությունները: Տիեզերական Պատրիարք Բարդուղիմեոս I ցավ է հայտնել Իրաքի եզդիների ցեղասպանության կապակցությամբ: Իր հերթին Դմիտրի Փիրբարին պատրիարքին է փոխանցել եզդիների կրոնական առաջնորդ Միր Թահսին Բեգի ողջյունները: Եզդի հոգևորականը հույս է հայտնել, որ Հունաստանում ապաստանած եզդի փախստականները, որոնք մազապուրծ են եղել ցեղասպանությունից` կգտնվեն քրիստոնեական եկեղեցու ուշադրության կենտրոնում:




Լրահոս