«Ընտրապայքար և քարոզարշավ է լինելու օրենքի և բարոյականության շրջանակներում». Լևոն Բարսեղյանը «ԳԱԼԱ»-ի համամասնական ցուցակում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու ավագանու ընտրություններում «Ասպարեզ» ակումբի հիմնադիր, «Ասպարեզ» օրաթերթի խմբագիր Լեւոն Բարսեղյանը կլինի Գաղափարակից լիբերալների ալյանս կուսակցության (ԳԱԼԱ) ավագանու անդամների թեկնածուների ցուցակում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԳԱԼԱ կուսակցությունը։

Այս առնչությմաբ ArmLur.am-ը զրուցեց Լևոն Բարսեղյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ ընտրապայքար, քարոզարշավ է լինելու օրենքի և բարոյականության շրջանակներում:

«Այնպես, ինչպես հարկն է, պայքարում եմ` հաղթելու համար: Իսկապես, ոմանք օգտագործում են մեթոդներ, որոնք օրենքով արգելված են՝ ընտրական կաշառք, վարչական ռեսուրսի չարաշահում և այլն: Հիմա ես համաոզմունք ունեմ, որ «Գալա»-ն իր ընտրապայքարը վարելու է օրենքի և բարոյականության շրջանակներում»,-վստահեցրեց նա:

Մեր զրուցակցի խոսքով ՝ քաղաքի շահը վեր է ամեն ինչից, և ինքն իր  ջանքները ներդնելու է ինչպես ներդրել է նախորդ տարի, որպեսզի քաղաքն ունենա ավելի արդյունավետ տեղական ինքնակառավարում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս