Պավել Մանուկյանն արդեն կարողանում է քայլել, որդին` ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը թեև դժվարությամբ, բայց կարողանում է քայլել:

Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ Պավել Մանուկյանի դուստր Ասպրամ Մանուկյանից: Վերջինս մեզ հետ զրույցում ցավով նշեց, որ ի տարբերություն հորը՝ եղբայրը՝ Արամ Մանուկյանը, ով նույնպես ՊՊԾ գնդում ստացել էր հրազենային վիրավորում, չի կարողանում քայլել, քանի որ վնասվածքը շատ ավելի խորն է, և երկաթները թույլ չեն տալիս ոտքը շարժել:

Հիշեցնենք, որ Պավել Մանուկյանն ու իր որդին հուլիսի 27-ին ոտքի հրազենային վիրավորում են ստացել։

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել)։




Լրահոս