Հուրի Գեբեշյանի նոր հնարքը պաշտոնապես անվանվել է իր անունով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրած առաջին հայ կին մարմնամարզիկ Հուրի Գեբեշյանի կատարած նոր հնարքը պաշտոնապես անվանվել է մարմնամարզուհու անունով:

Հուրի Գեբեշյանը նոր տարրը կատարեց զուգափայտերի վարժության ժամանակ՝ վարժությունը սկսելուց առաջ Գեբեշյանը հրվեց առաջին ձողից և պտտվելով 360 աստիճան բռնվեց մյուսից:

Ամառային Օլիմպիական խաղերում պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի կին ներկայացուցիչ Հուրի Գեբեշյանը բազմամարտում հավաքեց 53.748 միավոր և չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը։

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս