Հրապարակվել է Թբիլիսիում քրեական «հեղինակության» սպանության տեսագրությունը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

YouTube-ում հրապարակվել է Թբիլիսիի կենտրոնում Վակե շրջանում քրեական «հեղինակության» սպանության տեսագրությունը:

«Նովոստի Գրուզիա»-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 2-ի երեկոյան մի երիտասարդ կրակ է բացել մեքենայում գնտվող 2 մարդու ուղղությամբ:

Քրեական «հեղինակություն» Սոսո Ջոխաձեն տեղում մահացել է, իսկ նրա փաստաբան Զաքարիա Չիբուխաշվիլին, ով նրա կողքն էր նստած, վերակենդանացման բաժանմունքում է գտնվում:

Սպանություն իրականացնելու մեջ մեղադրվողը ձերբակալվել է: Նա չի ճանաչել իր մեղքը:




Լրահոս