Արցախում երեկ զոհված զինվորը մահացու վիրավորումը ստացել է այլ հանգամանքներում. ԼՂՀ ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի  2-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած մահվան ելքով պատահարի մանրամասները պարզելու համար կատարված քննությամբ արձանագրվել է, որ զինծառայող Արայիկ Օրդուբեկյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել ոչ թե հակառակորդի կողմից արձակված կրակոցից, այլ մարտական խնդրի կատարման ժամանակ տեղ գտած այլ հանգամանքներում:

Միջադեպի մանրամասները պարզելու համար  քննությունը շարունակվում է:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն




Լրահոս