US Open. Նադալը պարտվեց 1/8 եզրափակիչում

US Open. Նադալը պարտվեց 1/8 եզրափակիչում

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Նյու Յորքում ընթացող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության 1/4 եզրափակիչ, որտեղ կխաղա ֆրանսիացի Ժո-Ուիլֆրիդ Ցոնգայի հետ: Չորրորդ շրջանում սերբ թենիսիստը 3 սեթում վստահ հաղթանակ տարավ բրիտանացի Կայլ Էդմունդի նկատմամբ:

Իսկ իսպանացի Ռաֆայել Նադալը չհաղթահարեց 1/8 եզրափակիչի արգելքը: Նադալը չկարողացավ հաղթել Լյուկա Պուին, որն առավելության հասավ 5 սեթում: 

US Open, 1/8 եզրափակիչ

Տղամարդիկ

Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – Կայլ Էդմունդ (Մեծ Բրիտանիա)` 6:2, 6:1, 6:4

Ժո-Ուիլֆրիդ Ցոնգա (Ֆրանսիա) – Ջեկ Սոկ (ԱՄՆ)` 6:3, 6:3, 6:7, 6:2

Լյուկա Պուի (Ֆրանսիա) – Ռաֆայել Նադալ (Իսպանիա)` 6:1, 2:6, 6:4, 3:6, 7:6

Գաել Մոնֆիս (Ֆրանսիա) – Մարկոս Բաղդատիս (Կիպրոս)՝ 6:3, 6:2, 6:3

Դոմինիկ Տիմ (Ավստրիա) – Խուան Մարտին դել Պոտրո (Արգենտինա)

Ստեն Վավրինկա (Շվեյցարիա) – Իլյա Մարչենկո (Ուկրաինա)

Կեյ Նիսիկորի (Ճապոնիա) – Իվո Կարլովիչ (Խորվաթիա)

Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) – Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա)