Պավել Մանուկյանի բնակարանը փորձել են կողոպտե՞լ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այսօր ժամը 17:30 Էրեբունի հիվանդանոցից տուն վերադառնալուց հետո փորձեցինք բացել մեր տան դուռը: Երկար փորձելուց հետո կողպեքի միջից հանեցինք այս երկաթի ջարդված կտորը: Հետևությունները թողնում եմ ձեզ»: Այս մասին հենց նոր իր  Ֆեսբուքյան էջում  գրել է ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբի անդամ  Պավել Մանուկյանի դուստր Ասպրամ Մանուկյանը:

ArmLur.am-ն այս մասով զրուցեց Ասպրամ Մանուկյանի հետ: Վերջինս հաստատեց, որ դռան փականի մեջ խցանված գտել են մի սուր երկաթե իր, որով, ըստ երևույթին, «հանցագործները» փորձել են դուռը բացել, սակայն չի ստացվել, իրը թողնելով դռան փականի մեջ` հեռացել են:

14212660_1214745468599758_2964603214235368352_n




Լրահոս