Ինձ վերջում կշնորհավորեք. Մասիսի ՀՀԿ-ական թեկնածուն կատարեց իր ընտրությունը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ Մասիս քաղաքի 16/05 ընտրատեղամասում ընտրություններն ակտիվ են ընթանում: Այս տեղամասում իր ընտրությունը կատարեց նաև քաղաքապետի թեկնածու ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանը:

ArmLur.am-ի այն հարցին, թե ինչ դերակատարում ունի Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանն ընտրություններում` իրեն սատարելու հետ կապված, նա ասաց, որ ոչ մի կապ չունի: Նշենք, որ Դավիթ Համբարձումյանն Արշակ Հակոբյանի փեսան է:

Մեր թղթակիցը հետաքրքվել է նաև ԲՀԿ-ի թեկնածու Կարապետ Օհանյանի ինքնաբացարկի հետ նրա առնչության մասին, ինչին ի պատասխան Դավիթ Համբարձումյանն արձագանքել է, որ նման խոսակցություններին կանդրադառնա ընտրվելուց հետո:

Նշենք նաև, որ երբ Համբարձումյանը եկել է ընտատեղամաս, նրան սկսել են շնորհավորել, սակայն վերջինս ասել է, որ ավելի ուշ շնորհավորեն իրեն:

14393895_1214015565322008_1081224369_o

14393391_1214015561988675_472510092_o




Լրահոս