Արդեն հայտնել էինք, որ այսօր Գյումրիում կրակել են ԲՀԿ թեկնածու Վարդևան Գրիգորյանի փոքր որդուն՝ Արշակ Գրիգորյանին: Նա մահացել է։
Նշենք, որ նրան հիվանդանոց են տեղափոխել արդեն մահացած:
ArmLur.am-ի հետ զրույցում Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը հայտնեց, որ դեպքի մասին մոտ մեկ ժամ առաջ է տեղեկացել:
«Քաղաքը շատ հանգիստ է եղել, ինչ- որ արտառոց բան չենք նկատել: Սպասենք տեսնենք իրավապահ մարմիններն ինչ կպարզեն: Ցավում ենք, երիտասարդ տղա էր»,-հավելեց Շիրակի մարզպետը: