Տրանսպորտի և կապի նախարարը` վարչապետի հետ մտերիմ հարաբերությունների և «Ռոստելեկոմ»-ի հետ ունեցած կապի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ ստացել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանից: Այս մասին նա նշեց այսօր` կառավարության նիստից հետո`լրագրողներից ժամանակ խնդրելով, որպեսզի ծանոթանա ոլորտում առկա խնդիրներին:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե վարչապետի հետ մտերիմ հարաբերություններ են առկա, որոնք էլ դարձել են պաշտոն ստանալու պատճառ` նա նշեց. «Մտերիմ հարաբերություններ շատ շատերի հետ կան, դա չի նշանակում…. ինչո՞ւ ուրիշի մասին չեք ասում. էնքան մարդու հետ մտերիմ հարաբերություններ ունենք: Կարեն Կարապետյանի հետ նորմալ հարաբերություններ են, չէի ասի, որ մտերիմ»:

Մանրամասները` ArmLur.am-ին տեսանյութում:




Լրահոս