Կարեն Կարապետյանը ներկայացրեց նորանշանակ նախարարներին. Գագիկ Բեգլարյանը ներկա չի եղել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր նորանշանակ նախարարներին ներկայացրել է իրենց աշխատակազմերին:

«Ես ակնկալում եմ ձեզանից հայեցակարգ: Մենք ապրում ենք բավականին բարդ աշխարհաքաղաքական միջավայրում, բայց միևնույն ժամանակ ֆանտաստիկ հնարավորություններ ունենք ռեգիոնալ համագործակցության».- ասաց նոր նախարարը Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում:

Արդեն Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ նա նշեց, թե ակնկալում է, որ նոր նախարարը ներկայացնի գյուղատնտեսության զարգացման համալիր ծրագիր: «Գուցե նորովի նայենք, թե մենք մեր մակրոտնտեսական ցուցանիշներով դեպի ուր ենք ուզում գնալ», – նշեց նա Ֆինանսների նախարարությունում:

Հավելենք, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում հանդիպման ժամանակ նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը չի եղել. ներկա էր փոխնախարար Արթուր Առաքելյանը:

Մանրամասները ` տեսանյութում

14408105_1311442802229101_1029993753_o

14438845_1311442815562433_1717249338_o

14393311_1311442782229103_2022499265_o

14456736_1311442818895766_1596905394_o

14455841_1311442795562435_645052258_o

14393355_1311442798895768_676952983_o

14408321_1311442808895767_1028358768_o




Լրահոս