Պատերազմի դեպքում լուրջ խաղացողներ կարող են հայտնվել. Երվանդ Բոզոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) պատրաստ են ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կամ ԱԳ նախարարներին:

Այս մասին ասված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունում:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ, ով նշեց, որ բանակցային գործընթացի վերսկսումը, ըստ էության, թուլացնում է պատերազմի հավանականությունը:

Իսկ ԱԳ նախարարների մասով քաղաքագետն ընգդծեց, որ այդ հայտարարությունների մեջ որևէ դրական  բան չի տեսնում, դրանք շարքային հայտարարություններ են, որոնք այս պահի դրությամբ որևէ բան չեն նշանակում:

«Կարծում եմ, որ բանակցային գործընթացն ավելի լավ է, քան բանակցությունների բացակայությունը:Կողմերի համար շահավետ չի, որ պատերազմ լինի, որովհետև պատերազմի դեպքում լուրջ խաղացողներ կարող են հայտնվել: Ոչ ոք չի ուզում, որ Սիրիայի օրինակը կրկնվի»,-եզրափակեց Բոզոյանը:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս