Գյումրիում հուղարկավորեցին Վարդևան Գրիգորյանի որդուն (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի հուղարկավորությունը: Գրիգորյանների բակը մարդաշատ էր: Այնտեղ էր ողջ ԲՀԿ ղեկավար կազմը` Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ:

Ներկաների թվում էր Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ԱԺ պատգամավորներ Մարտուն Գրիգորյանը, Արման Սահակյանը, ինչպես նաեւ քաղաքապետի բոլոր թեկնածուները: Բացակա էր միայն Սամվել Բալասանյանը. նա այս պահին գտնվում է Չինաստանում:

Հիշեցնենք` ըստ նախնական տվյալների, Արշակ Գրիգորյանը սեպտեմբերի 20-ին ինքնասպանություն էր գործել: Նրա դին գտել էին իրենց տան նկուղում:

1

3

14453868_1312590935447621_173881107_o

14455930_1312590942114287_550678275_o

14453988_1312590932114288_1717645221_o

14454088_1312590938780954_1201077699_o




Լրահոս