Կարեն Կարապետյանի խոսքերն ուղղված էին Արման Սահակյանի՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության նիստին աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի կողմից ներկայացված ավիափոխադրման ծառայություններին վերաբերող նախագիծը ընդունելուց հետո վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց. «Մենք բավականին բարդ մեխանիզմներ ենք ընտրում, որպեսզի պրիմիտիվ գողությունը վերացնենք: Վերացրե՛ք պրիմիտիվ գողությունը ձեր համակարգերում, այդ ամեն ինչը կարգի բերե՛ք: Ինձ որ պատմում են՝ ինչ սխեմաներ են անում ուղղակի ֆանտազիայի վրա… Եթե այդ մարդիկ այդ խելքն օգտագործեն այլ տեղերում, հաստատ ավելի արդյունավետ կլինի»:

Վարչապետի այս խոսքերից հետո սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, որ հայտարարությունը հիմնականում հասցեագրված էր ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին, եւ նա հայտնվել է նորանշանակ վարչապետի թիրախում:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Արման Սահակյանի հետ, սակայն վերջինս, լսելով հարցը, զայրացած ասաց. «Նման հարցադրումներով ինձ մի՛ զանգահարեք: Վստահեցնում եմ, որ վարչապետը մեր գերատեսչությանը նկատի չի ունեցել: Նրա հայտարարությունը վերաբերում է ավիատոմսերի գնման գործընթացին, իսկ ես այս 5 տարվա մեջ գործուղման չեմ գնացել»:




Լրահոս