«Ռեալ»-ի երկրպագուները ցանկանում են հիմնական կազմում տեսնել Նավասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Marca-ն հարցում է կատարել ընթերցողների շրջանում պարզելու համար, թե ում են նրանք ցանկանում տեսնել որպես «Ռեալ»-ի դարպասապահ «Լաս Պալմաս»-ի դեմ խաղում:

Հարցման արդյունքում պարզվել է, որ ֆուտբոլասերների մեծամասնությունը գերադասում են տեսնել  Կեյլոր Նավասին: Նավասի օգտին քվեարկել է հարցվողների 68%, իսկ Կիկո Կասիլյայի օգտին` 14%-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` չնայած Նավասը վերականգնվել է վնասվածքից և շարք վերադարձել, սակայն «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը շարունակում է վստահել Կասիլյային:




Լրահոս