Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Ստեփանակերտի օրվան նվիրված միջոցառումներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հրավերով ներկա է գտնվել ԼՂՀ մայրաքաղաքի հիմնադրման 93-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ միասին, Ստեփանակերտի գործընկերոջ ուղեկցությամբ, նախ ծաղիկներ է խոնարհել Ստեփան Շահումյանի արձանին, ում պատվին անվանակոչված է Արցախի մայրաքաղաքը:

Այնուհետ Ստեփանակերտի քաղաքապետի և տոնախմբող ստեփանակերտցիների հետ միասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է Ստեփան Շահումյանի անվան պուրակում, հետևել հանգստի գոտու տարբեր հատվածներում կազմակերպված միջոցառումներին, նաև գնել է արցախցի տաղանդաշատ երեխաների ձեռքերով պատրաստված աշխատանքներ: Տարոն Մարգարյանն այցելել է նաև Վերածննդի հրապարակ, որտեղ վաղ առավոտից մեկնարկել էին Ստեփանակերտի օրվան նվիրված սպորտային ու մշակութային միջոցառումները:




Լրահոս